Որոնել
Արխիվ
28.01.2020  14:50

Բարսեղյան. «ԱԵԿ-ից ու MLS-ից առաջարկները շատ լուրջ էին, բայց ուզում էի «Աստանայում» խաղալ»

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն Աստանա տեղափոխվելուց հետո հարցազրույց է տվել Sports.kz-ին, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

- Տիգրան, շշուկները քեզ տարբեր երկրների ակումբներ էին ուղարկում, սակայն Դուք պայմանագիր ստոագրեցիք «Աստանայի» հետ: Ինչո՞ւ այդպես որոշեցիք:

- Չգիտեմ… Խորհրդակցեցի ընտանիքիս հետ, և ահա այստեղ եմ:

- Եթե գաղտնիք չէ, ո՞ր ակումբերից էին պայմանագիր առաջարկել:

- Ճիշտն ասած` շատ առաջարկներ ունեի, բայց ուզում էի «Աստանայում» խաղալ:

- Իսկ MLS-ից տարբերակները որքանո՞վ էին լուրջ:

- Շատ լուրջ էին: Նույնը նաև ԱԵԿ-ը և մյուսները:

- Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին «Աստանայում»:

- Շատ լավ:

- «Աստանայի» հարձակման աջ եզրում, ի դեմս Մարին Տոմասովի, շատ լուրջ մրցակից ունեք: Դա չի՞ անհանգստացնում:

- Մրցակցությունը մեզ ավելի ուժեղ է դարձնում:

- Միգուցե, գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը Ձեզ այլ դիրքում է տեսնում: Նա ինչ-որ բան ասե՞լ է:

- Միգուցե, այլ դիրքում խաղամ, չգիտեմ: Ամեն ինչ հնարավոր է:

- «Կայսարից» հետո «Աստանայի» պես թիմում հարկավոր է ամեն ինչ սկզբից սկսել: Պատրա՞ստ եք դրան:

- Ես «Կայսարում» էլ ամեն օր ապացուցում էի, որ լավագույնն եմ: Այստեղ նույն եմ անելու: Աստված տա` ամեն ինչ լավ կլինի:

- Դուք նախկինում չեմպիոն եք դարձել Մակեդոնիայում: Արդյո՞ք կարծում եք, որ ժամանակն է նման տիտղոս նվաճել նաև Ղազախստանում:

- Այո, շատ եմ ուզում Ղազախստանի չեմպիոն դառնալ:

- Ի՞նչ եք սպասում «Աստանայում» Ձեր ելույթներից:

- Շատ հաղթանակներ ու գոլեր:

- Ղազախստանում անցկացրած մեկ տարում արդեն հասցրե՞լ եք հարմարվել այստեղի կյանքին:

- Կարելի է ասել` այո: Մեր կյանքն այդպիսին է. այսօր այստեղ ես, վաղը` ուրիշ տեղ:

- Կա՞ ինչ-որ բան, որ մինչև հիմա Ձեզ զարմացնում է Ղազախստանում:

- Ղազախստանն ամեն օր ինձ զարմացնում է (ծիծաղում է-խմբ.):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000