Որոնել
Արխիվ
28.01.2020  14:29

Պաշտոնական. Բեն Արֆան առաջին անգամ կխաղա Իսպանիայում (PHOTO)

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Հատեմ Բեն Արֆան դարձել է «Վալյադոլիդի» ֆուտբոլիստ:

Իսպանական ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 32-ամյա ֆուտբոլիստի հետ կես տարվա պայմանագիր է ստորագրվել:

Ֆրանսիացուն ներկայացրել է «Վալյադոլիդի» սեփականատեր, լեգենդար Ռոնալդոն:

Բեն Արֆան 2019 թվականի ամռանը հեռացել է «Ռենից» և մինչև հիմա ազատ խաղացողի կարգավիճակ ուներ: Նախկինում նա հանդես է եկել ՊՍԺ-ի, «Լիոնի», «Մարսելի», «Նիցայի», «Նյուքասլի» և «Հալ Սիթիի» կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000