Որոնել
Արխիվ
28.01.2020  13:20

«Տոտենհեմը» 32 միլիոն եվրո արժողությամբ տրանսֆեր է համաձայնեցրել

«ՊՍՎ Էնհովենի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը կարիերան շարունակելու է «Տոտենհեմում»: Voetbal International-ը տեղեկացնում է, որ ակումբները համաձայնեցրել են հոլանդացու տրանսֆերը: Այն պարգևավճարների հետ միասին կազմելու է 32 միլիոն եվրո:

22-ամյա ֆուտբոլիստն այսօր Լոնդոնում բուժզննում է անցնելու պայմանագիր ստորագրելու համար:

Բերգվեյնը ՊՍՎ-ի սանն է: Նա հիմնականում գործում է եզրային հարձակվողի դիրքում, սակայն Դոնել Մալենի վնասվածքից հետո գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը նրան օգտագործում էր կենտրոնական հարձակվողի դիրքում: «Տոտենհեմը» հենց այդ դիրքի խաղացող էր փնտրում մինչև վնասվածքից կապաքինվի Հարրի Քեյնը:

Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում Բերգվեյնը 16 խաղում 5 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000