Որոնել
Արխիվ
27.01.2020  13:01

««Յուվենտուսը» կարծես դանդաղեցված կադր լիներ». Սարրի

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին մեկնաբանել է Ա սերիայի 21-րդ տուրում «Նապոլիից» կրած արտագնա պարտությունը (1:2):

«Պասիվ էինք ամբողջ խաղի ընթացքում: Մտածում էինք, որ կարող ենք դանդաղ տեմպով խաղալ, գնդակին 5 անգամ հպվել, շատ փափուկ գործել և չփնտրել ազատ տարածություններ:

«Նապոլիին» այնպիսի իրավիճակ ստեղծեցինք, որ նրանց հաղթանակի համար նվազագույն ջանքեր էին հարկավոր: Ուշանում էինք յուրաքանչյուր գնդակի հետևից, կարծես դանդաղեցված կադր լինեինք: Ոչինչ չէր աշխատում: Երբ խաղում չկա ոգևորություն, դա բերում է տեխնիկա-տակտիկական սխալների: Ամեն ինչ դրա հետ է կապված:

Ուրախ եմ «Նապոլիի» համար, որովհետև միշտ սիրելու եմ այդ ֆուտբոլիստներին: Եթե պարտվելու եմ, ավելի լավ է դա այստեղ լինի, որպեսզի «Նապոլին» դուրս գա իր ներկայիս ճգնաժամից: Բայց իհարկե, կնախընտրեի, որ նրանք մյուս խաղից սկսեին հաղթել»,- Սարրիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000