Որոնել
Արխիվ
27.01.2020  17:44

ՀՖՖ. Հայկ Իշխանյանը պայմանագիր է կնքել ղազախական ակումբի հետ

Հայաստանի հավաքականի պաշտպան Հայկ Իշխանյանը կարիերան շարունակելու է Ղազախստանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել է, որ 30-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ:

Ավելի վաղ «Ալաշկերտը» խզել էր Իշխանյանի հետ համաձայնագիրը, որպեսզի նա անարգել տեղափոխվի արտասահման:

Այսպիսով, Իշխանյանը դարձավ Ղազախստանի առաջնությունում հանդես եկող Հայաստանի հավաքականի չորրորդ ֆուտբոլիստը: Նրանից զատ «Աստանայում» է խաղում Տիգրան Բարսեղյանը, «Կայրաթում»` Կամո Հովհաննիսյանը, իսկ «Տոբոլում»` Պետորս Ավետիսյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000