Որոնել
Արխիվ
27.01.2020  15:48

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու. «Բանավոր խոսակցություններ եղել են»

Իրանի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Մարգար Աղաջանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր հետ արդեն խոսել է Հայաստանի ազգային ընտրանին գլխավորելու մասին։

«Ճիշտ է, պաշտոնական առաջարկ չեմ ստացել (նկատի ունի գրավոր,–խմբ.), բայց բանավոր խոսակցություններ եղել են և՛ Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումից առաջ, և՛ նրա հեռանալուց հետո:

«Ես մեծ ուշադրությամբ եմ հետևում Հայաստանի հավաքականի ու հայկական աառաջատար ակումբների ելույթներին: Համոզված եմ, որ հայկական ֆուտբոլը մեծ ներուժ ունի: Եվրո-2020-ի ընթացքում տեսել եմ, թե ինչպես կարող է խաղալ ազգային թիմը, տեսել եմ, թե ինչպես կարող էր «Արարատ-Արմենիան» դուրս գալ Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

Որպես մարզիչ` կարող եմ ասել, որ իհարկե անելիքներ կան: Առանց դրա հնարավոր էլ չէ: Պետք է աշխատել ու երբեք կանգ չառնել` հավատալով ու վստահելով սեփական ուժերին: Հայկական ֆուտբոլն առաջընթացի հնարավորություններ ունի»,- ասել է Աղաջանյանը:

Մարգար Աղաջանյանը միակ հայ մարզիչն է, որը մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլին: Ընդ որում, Աղաջանյանը եղել է Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականը 2014 և 2018 թվականների մունդիալների ժամանակ: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000