Որոնել
Արխիվ
27.01.2020  10:51

Գուտի. «Սա Մեսսիի դարաշրջանն է, բայց Ռոնալդուն կարողացել է 5 «Ոսկե գնդակ» նվաճել

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցության մասին:

«Միայն մեկ ֆուտբոլիստի գիտեմ, ով յուրաքանչյուր խաղում կատաղի հաջող է խաղում, դա Մեսսին է: Ամեն անգամ, երբ Լեոն խաղադաշտ է դուրս գալիս, ինչ-որ տպավորիչ բան է տեղի ունենում: Մյուսների մոտ վերելքներ ու նահանջներ են լինում:

Ճիշտ է` Թվիթերում ես գրել եմ, որ լավագույնն եմ համարում Մեսսիին: Բայց բարձր եմ  գնահատում այն, ինչի հասել է Ռոնալդուն: Նա մեծագույն խաղացող է և մինչև հիմա շատ կարևոր դեր ունի համաշխարհային ֆուտբոլում:

Մեսսին ավելի տաղանդավոր է, Կրիշտիանուն հիմնականում ռմբարկու է, ավելի նպատակասլաց, նա ինքն է իրեն այդպիսին դարձրել: Սա Մեսսիի դարաշրջանն է, բայց դրա պատճառով ավելի անհավանական է, որ այս ընթացքում Կրիշտիանուն կարողացել է 5 անգամ «Ոսկե գնդակ» նվաճել»,- Movistar+-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000