Որոնել
Արխիվ
27.01.2020  14:29

Սարգիս Ադամյանն այս պահին «Հոֆֆենհայմի» լավագույն ռմբարկուն է

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվել է «Վերդերին» և 3:0 հաշվով հաղթանակի հասել: Հյուրերի երրորդ գոլը խփել է փոխարինման մտած Սարգիս Ադամյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի հավաքականի հարձակվողն արդեն 6 գոլ է խփել: Նա այս պահին գերմանական թիմի լավագույն ռմբարկուն է:

26-ամյա ֆուտբոլիստը 5 անգամ աչքի է ընկել Բունդեսլիգայում, 1 անգամ էլ` Գերմանիայի գավաթում:

Խփած հինգ գոլով երկրորդ տեղում է Անդրեյ Կրամարիչը, իսկ 4-ական անգամ աչքի են ընկել Յուրգեն Լոկադիան ու Իհլաս Բեբուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000