Որոնել
Արխիվ
27.01.2020  15:15

Հայկական ակումբները, «Բարսելոնան», «Ռեալը» և մարզական աշխարհը ցավակցություն են հայտնել

Երեկ` հունվարի 26-ին մահացել է լեգենդար բասկետբոլիստ Կոբե Բրայանտը և նրա 13-ամյա դուստրը: Այդ լուրը ցնցել է մարզական աշխարհը և բոլորին շոկի ենթարկել: Ֆուտբոլային ակումբները և խաղացողները միացել են մյուսներին և ցավակցություն հայտնել ամերիկացու մահվան վերաբերյալ:

Այդ ակումբների թվում են հայկական «Լոռին», «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Շիրակը», «Ուրարտուն», «Նոան»…

Ցավակցական գրառում են կատարել նաև «Բարսելոնան», «Ռեալը», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Միլանը», «Ռոման», «Բորուսսիան», «Բավարիան» և հարյուրավոր այլ ակումբներ:

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, երեկ «Լիլի» դարպասը խփած գոլը նվիրել է Կոբեին` մատներով ցույց տալով նրա 24 համարը:

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով լավ հարաբերությունների մեջ էր ամերիկացու հետ, գրել է.  «Խոսքեր չունեմ… Իմ ամբողջ սերն եմ փոխանցում Կոբեի ընտանիքին ու ընկերներին: Հաճելի էր Բրայանտի հետ ծանոթ լինել և նրա հետ ժամանակ անցկացնել: Դու հանճար էիր, քչերից մեկը»:

«Յուվենտուսի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ Բրայանտն իսկական լեգենդ էր, մարդ, ով ոգեշնչել է շատերին:

Տեսախցիկները ֆիքսել են Բրայանտի նախկին թիմի` «Լոս Անջելես Լեյքերսի» ներկայիս առաջատար Լեբրոն Ջեյմսի արձագանքը, ով ինքաթիռում է իմացել Կոբեի մահվան մասին, և և վայրէջքից հետո չի կարողացել զսպել արցունքները: Նրանք մի քանի օր առաջ էին հերթական անգամ հանդիպել:

Իսկ ահա Բրայանտի բազմամյա թիմակից Շաքիլ Օ’Նիլը հուզիչ գրառում է կատարել.

«Խոսքեր չկան, որպեսզի նկարագրեմ այն ցավը, որը հիմա զգում եմ: Կորցրեցի իմ գեղեցկուհիի Ջիջիի և իմ ընկերոջը, եղբորը, թիմակցին… Սիրում եմ քեզ և շատ եմ կարոտելու: Ցավակցում եմ Բրայանտի ընտանիքին և մյուս զոհվածների ընտանքիներին: Հիմա ես սարսափելի վիճակում եմ»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000