Որոնել
Արխիվ
27.01.2020  00:40

Մահացել է հանրաճանաչ բասկետբոլիստ Քոբի Բրայանթը

Լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը մահացել է ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է լրագրող Շոն Քինգը։

Նշվում է, որ Բրայանթի հետ եղել են ևս 4 հոգի ուղղաթիռում։ Բոլորը մահացել են։

Քոբին անձնական ուղղաթիռը հաճախ օգտագործում էր դեռևս «Լոս-Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։ 

Հանրաճանաչ անձնավորությունը թողեց 4 երեխաներին՝ Ջիաննային, Նատալյային, Բյանկային և Կապրիին, ով ծնվել է 2019 թվականի հունիսին։

41-ամյա բասկետբոլսիտը կարիերան ավարտել է 2016 թվականին։  5 անգամ դարձել է NBA-ի չեմպիոն,  2 անգամ՝ MVP եզրափակիչ սերիայի հաղթող։ Իր ամբողջ փառահեղ կարիերան Բրայանտն անցկացրել է «Լոս-Անջելես Լեյքերսում»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000