Որոնել
Արխիվ
26.01.2020  23:14

Հռոմեական դերբիում հաղթող չեղավ, «Ինտերը» միավորներ կորցրեց, այլ արդյունքներ (VIDEO)

Ա սերիայի 21-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Ռոման» տանը մրցեց «Լացիոյի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

26-րդ րոպեին Էդին Ջեկոն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 34-րդ րոպեին Ֆրանչեսկո Աչերբին հավասարեցրեց հաշիվը։

Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր հայտացուցակից վնասվածքի պատճառով։

Այսպիսով, «Լացիոյի» 11-խաղյա հաղթանակների շարքն Ա սերիայում ավարտվեց։ Թիմը վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Ռոման» 39 միավորով 4-րդն է։

«Ինտեր» - «Կալյարի»՝ 1-1․ գոլերը՝ Մարտինես՝ 29,- Նայնգոլան՝ 78

«Ինտերն» ունի 47 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ «Կալյարին» 31 միավորով 6-րդն է։

«Վերոնա» - «Լեչե»՝ 3-0

«Պարմա» - «Ուդինեզե»՝ 2-0

«Սամպդորիա» - «Սասուոլո»՝ 0-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000