Որոնել
Արխիվ
25.01.2020  12:20

Տալալաև. «Միանշանակ, կդիտարկեմ Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը, եթե այդպիսին լինի»

«Խիմկիից» երեկ հեռացած հայտնի ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կուզենար գլխավորել Հայաստանի հավաքականը, եթե առաջարկ ստանար։ 

«Կարող եմ ասել, որ երեկվանից ես աշխատանք չունեմ։ Կդիտարկե՞մ արդյոք Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը։ Միանշանա՛կ․․․ Ես շփման մեջ եմ Հայաստանում աշխատող շատ մարդկանց, մարզիչների հետ։ Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է լուրջ ռեֆորմների, որովհետև, իմ կարծիքով, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են՝ չեն օգնի հասնել դրական արդյունքների։ 

Հայաստանում շատ լավ երիտասարդ սերունդ կա։ Մարզիչը, որն աշխատում է, պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի և լիարժեք փոփոխության ենթարկի հավաքականի զարգացման մարտավարությունը։ Իսկ այն, որ դա հնարավոր է իրականացնել՝ ցույց է տալիս «Փյունիկում» աշխատանքը։ Պատահական չէ, որ այնտեղ 8-9 ամիս խաղալուց հետո որոշ ֆուտբոլիստներ այլ լիգաներ են տեղափոխվել և խաղում են ավելի լուրջ առաջնություններում»,- Տալալաևի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի ընտրանին գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը, ում ապագայի հետ կապված ՀՖՖ Գործադիր կոմիտեն պետք է որոշում կայացնի առաջիկա ժամանակահատվածում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000