Որոնել
Արխիվ
25.01.2020  01:43

Դ. «Բորուսիան» ռմբահարեց «Քյոլնին»՝ հավասարվելով «Բավարիային» (VIDEO)

Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» ընդունեց «Քյոլնին» և հաղթեց խոշոր՝ 5-1 հաշվով։

Խաղի հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, Ռաֆայել Գերեյրոն բացեց հաշիվը, 29-րդ րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկեց այն, իսկ 48-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն հաշիվը դարձրեց խոշոր։ 65-րդ րոպեին Մարկ Ուտը մեկ գոլ հետ բերեց, բայց 77-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը խփեց իր թիմի 4-րդ գոլը, իսկ 87-րդ րոպեին դուբլ ձևակերպեց։

Այսպիսով, «Բորուսիան» վաստակեց 36 միավոր և հավասարվեց 2-րդ տեղում գտնվող «Բավարիային»՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ «Քյոլնը» 20 միավորով 13-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000