Որոնել
Արխիվ
24.01.2020  10:52

16-ամյա Արթուր Դանիելյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, Սլավիկ Հայրապետյանը` 18-րդն է

Ավստրիայի Գրաց քաղաքում երեկ ուշ երեկոյան մրցապայքարն ավարտեցին գեղասահքի  Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքի մասնակիցները:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ներկայացուցիչ, 23-ամյա Սլավիկ Հայրապետյանը  կարճ ծրագրում  վաստակել էր 66,89 միավոր ու 20-րդ արդյունքով  մտել էր եզրափակիչ: 24 ուժեղագույնների պայքարում, կամավոր ծրագրում, նա  ստացավ 127,72 միավոր ու զբաղեցրեց 18–րդ հորիզոնականը, գրում է ՀԱՕԿ-ի կայքը:

Սա նրան հնարավորություն ընձեռեց երկու մրցաձևերի ընդհանուր գումարով / 194,61 միավոր /, 26 երկրների 35 մասնակիցների պայքարում գրավել 18-րդ տեղը:

Ռուսաստանը ներկայացրած 16-ամյա Արթուր Դանիելյանն արժանացավ Եվրոպայի փոխչեմպիոնի պատվին:

Այսօր՝ հունվարի 24-ին մեդալների համար պայքարը կսկսեն մենասահորդուհիները: Սահադաշտ կելնեն 29  երկրների 37 պատվիրակներ: Նրանց շարքում  է մեր Անաստասիա   Գալուստյանը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000