Որոնել
Արխիվ
24.01.2020  02:37

Օրվա անակնկալը. «Ատլետիկոն» Գավաթում տեղը զիջեց Սեգունդա Բ-ում խաղացող թիմին (VIDEO)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցեց «Լեոնեսայի» հետ։

62-րդ րոպեին Անխել Կորեան առաջ մղեց հյուրերին, բայց մրցակցին հաջողվեց 82-րդ րոպեին Խուլեն Կաստանեդայի շնորհիվ լրացուցիչ ժամանակ կորզել, որտեղ 108-րդ րոպեին Սերխիո Բենիտոն անակնկալ հաղթանակ պարգևեց «Լեոնեսային»։

Այսպիսով, «Լեոնեսան» 2-1 հաշվով պատմական հաղթանակ տարավ ու 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց։

Նշենք, որ այսօր «Էյբարը» նույնպես անակնկալ պարտություն է կրել «Բադահոսից» ու դուրս մնացել պայքարից, իսկ «Ռայո Վալեկանո» - «Բետիս» խաղի լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 2-2 է։ Թիմերը 11 մետրանոցներով կորոշեն հաջորդ փուլի ուղեգրի տիրակալին։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000