Որոնել
Արխիվ
23.01.2020  18:39

Տրաորե. «Եթե հրավեր ստանամ «Բարսայից» կամ «Ռեալից», միանշանակ՝ կմտածեմ»

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ադամա Տրաորեն մեկնաբանել է ժամանակին «Բարսելոնայից» հեռանալն ու նշել Լա լիգա վերադառնալու հնարավորության մասին։

««Բարսելոնայում» 10 տարի եմ անցկացրել և շատ լավ հիշողություններ ունեմ։ Այնտեղ եմ գնացել Նեյմարից հետո։ Ակումբի հետ խնդիրներ կային, չէինք հասկանում իրար։ Որոշեցի հեռանալ, որովհետև ցանկանում էի զարգանալ որպես ֆուտբոլիստ։ Չեմ ցանկանում ապրել իմ ու ակումբի միջև եղածի մտքով։ Այդպիսի որոշում եմ կայացրել և չեմ զղջում։ Այժմ մտադիր եմ դառնալ Անգլիայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

«Բարսելոնա» վերադառնալու հնարավորությու՞նը։ Ես ոչ մի վիրավորանք չեմ զգում, իսկ ինչու՞ ոչ։ Եթե «Ռեալը» կամ «Բարսան» կապ հաստատեն ինձ հետ, միանշանակ՝ կմտածեմ»,- 23-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000