Որոնել
Արխիվ
23.01.2020  14:36

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Տիկնիզյանը նոր թիմ ունի

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը տեղափոխվել է «Ավանգարդ»:

Մոսկովյան ակումբի թվիթերյան էջը հաստատել է, որ իր սանին կես տարով ուղարկել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի (ФНЛ) թիմ:

Գործարքում ամբողջական տրանսֆերը գնելու կետ չկա, ուստի 20-ամյա ֆուտբոլիստն ամռանը վերադառնալու է հարազատ ակումբ:

Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում 4 խաղ է անցկացրել: «Բանակայինների» երկրորդ թիմում նա ընթացիկ մրցաշրջանի 15 խաղի է մասնակցել, 9 գոլ խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000