Որոնել
Արխիվ
23.01.2020  12:33

«Արսենալի» ֆուտբոլիստը խնդրել է հեռանալ ակումբից

«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը մտադիր է վաղաժամ հեռանալ թիմից: Իսպանացին Մադրիդի «Ռեալին», որին պատկանում է նրա տրանսֆերը, խնդրել է խզել վարձակալության պայմանագիրը և նրա համար նոր թիմ գտնել:

Սեբալյոսը ցանկանում է անպայման մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ինչի համար նրան մշտական խաղաժամանակ է հարկավոր, ինչն «Արսենալում» չի ստանում: «Զինագործների» վերջին 4 խաղերում նա մնացել է պահեստայինների թվում:

Նշենք, որ «արքայական ակումբում» հատուկ բաժին է ստեղծվել, որը պատասխանատու է լինելու ֆուտբոլիստների համար հաջող վարձակալության տարբերակներ գտնելու համար: «Ռեալը» նման քայլի է գնացել դարպասապահ Անդրեյ Լունինին երկու անգամ անհաջող կերպով այլ թիմեր ուղարկելու պատճառով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000