Որոնել
Արխիվ
23.01.2020  02:41

«Տոտենհեմը» և «Լեսթերը» հաղթեցին, ՄՅՈւ-ն հերթական պարտությունը կրեց (VIDEO)

ԱՊԼ-ի 24-րդ տուրում տեղի ունեցան 3 հանդիպումներ։

«Մանչեսթեր Յունայթեդը» գրանցեց օրվա անակնկալը՝ «չոր» հաշվով «Օլդ Թրաֆորդում» զիջելով «Բարնլիին» (0-2):

39-րդ րոպեին Քրիս Վուդը բացեց հաշիվը, իսկ 56-րդ րոպեին Ջեյ Ռոդրիգեսը խփեց իր թիմի երկրորդ գոլը։

ՄՅՈւ-ն մնաց 34 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բարնլին» 30 միավորով 13-րդն է։

«Տոտենհեմ» - «Նորվիչ»՝ 2-1․ գոլերը՝ Ալի՝ 38,- Պուկի՝ 70,- Սոն՝ 79

«Տոտենհեմը» 34 միավորով 6-րդն է, իսկ «Նորվիչը» մնաց 17 միավորով և զբաղեցնում է վերջին՝ 20-րդ տեղը։

«Լեսթեր» - «Վեսթ Հեմ»՝ 4-1․ գոլերը՝ Բարնս՝ 24, Պերեյրա՝ 45+5,- Նոբլ՝ 50,- Պերես՝ 81,88

«Լեսթերը» վաստակեց 48 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Վեսթ Հեմը» 23 միավորով 17-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000