Որոնել
Արխիվ
22.01.2020  23:59

«Լքում եմ Հայաստանը մեծ զգացմունքներով». «Արարատ-Արմենիայի» պաշտպանը տեղափոխվեց Ղազախստան

Բուլղարացի պաշտպան Գեորգի Պաշովն «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց Ղազախստան, հաղորդում է topsport.bg-ն։ 

Նշվում է, որ Պաշովն արդեն 1 տարվա պայմանագիր է կնքել «Ժետիսուի» հետ։ Նրա պայմանագիրն արարատցիների հետ նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիս։

«Ուրախ եմ, որ նոր տարին ինձ համար լավ նորություններով է սկսվում։ Ինձ համար դա քայլ առաջ է։ Ղազախստանը շատ ուժեղ և առաջընթաց գրանցող առաջնություն ունի։ Հուսով եմ՝ այդ միջոցով հավաքականում տեղ կվաստակեմ։ 

Լքում եմ Հայաստանը մեծ զգացմունքներով, այնտեղ տիտղոսներ եմ նվաճել։ Հայաստանում եմ թողնում շատ ընկերներ»,- ասել է 29-ամյա Պաշովը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000