Որոնել
Արխիվ
22.01.2020  20:21

Հայաստանի հավաքականի դարպասապահն անհաջող փորձաշրջան է անցել Ղազախստանում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը փորձաշրջան է անցել ղազախական «Կիզիլ-Ժարի» կազմում:

26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է թուքմենական «Ախալայի» դեմ ընկերական խաղին (1:0), որում սեփական դարպասն անառիկ է պահել, հայտնում է vesti.kz-ն:

Այնուամենայնիվ, աղբյուրը նշում է, որ Բեգլարյանի խաղը չի տպավորել «Կիզիլ-Ժարի» մարզչական շտաբին: Նրանք այդ դիրքն ուժեղացնելու այլ տարբերակ են փնտրելու:

Հիշեցենք, որ 2019 թվականին Բեգլարյանը հանդես էր գալիս բելառուսական «Դնեպրոյի» կազմում: Պայմանագրի ավարտից հետո նա ազատ խաղացողի կարգավիճակ ունի:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000