Որոնել
Արխիվ
22.01.2020  19:17

«Արսենալը» պաշտպան ձեռք բերելու շեմին է. նրա գործակալը հաստատել է

Յուրի Դեդեչկոն, ով Դոնեցկի «Շախտյորի» և Ուկրաինայի ազգային հավաքականի պաշտպան Նիկոլայ Մատվիենկոյի գործակալն է, հաստատել է այն տեղեկությունը, որի համաձայն խաղացողը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալում»։

«Վերջին շրջանում գործընկերների հետ մշտապես շփման մեջ ենք «Արսենալի» ներկայացուցիչների հետ։ Կայացել են հանդիպումներ։ «Զինագործների» վստահելի անձիք արդեն կապվել են «Շախտյորի» հետ։ Հուսով ենք՝ այդ բանակցությունները հաջող ավարտ կունենան։

Տեսնենք, թե ինպես կընթանան հետագա բանակցությունները, բայց «Արսենալը» մտադիր է տրանսֆերն իրականացնել մինչև փետրվարի 1-ը։

Տրանսֆերի գի՞նը։ Այդ մանրամասներն այժմ չեմ կարող հաղորդել։ Շուտով ամեն ինչ կիմանաք»,- Դանչենկոյի խոսքերն է մեջբերում Команда №1-ը։

Հավելենք, որ Transfermarkt-ի համաձայն, 23-ամյա ֆուտբոլիստն արժե 5 մլն եվրո։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000