Որոնել
Արխիվ
22.01.2020  13:44

Տիգրան Բարսեղյանը կարող է երկար ժամանակ խաղալ հարազատ դարձած մարզադաշտում

Ղազախստանի չեմպիոն «Աստանան» մտադիր է վերանորոգել Նուր-Սուլթանում գտնվող իր մարզադաշտը: Այդ պատճառով ակումբը 4-5 ամսով այլ ստադիոն էր փնտրում, որտեղ կանցկացներ տնային խաղերը: KazFootball.kz-ն վստահեցնում է, որ ընտրությունը կանգ է առել Կիզիլորդի քաղաքի մարզադաշտի վրա, որտեղ տնային խաղերն է անցկացնում տեղի «Կայսարը»:

Դիտարկվել են նաև Պավլոդոր քաղաքի ստադիոնոի տարբերակը, սակայն այն չեն ընտրել սառը եղանակի պատճառով: Կոստանայի «Տոբոլ Արենան» էլ թեկնածությունից հանվել է, քանզի Գրիգորի Բաբայանի գլխավորած թիմը չեմպիոնական պայքարում «Աստանայի» հիմնական մրցակիցներից մեկն է համարվում:

Հիշեցնենք, որ «Աստանայի» կազմում է մարզվում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Ըստ ղազախական լրատվամիջոցների` նա արդեն պայմանագիր է կնքել չեմպիոնի հետ, բայց պաշտոնական հաստատում դեռ չի եղել: 2019 թվականին Բարսեղյանը խաղում էր հենց «Կայսարի» կազմում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000