Որոնել
Արխիվ
22.01.2020  02:13

«Արսենալը» 10 հոգով ՀԵՐՈՍԱԲԱՐ կռվեց և միավոր փրկեց լոնդոնյան դերբիում (VIDEO)

ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» ընդունեց «Արսենալին»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

26-րդ րոպեին Դավիդ Լուիսը վերջին հույսի խախտում թույլ տվեց, կարմիր քարտ ստացավ և Ժորժինյոն 11 մետրանոցից առաջ մղեց դաշտի տերերին։ 63-րդ րոպեին Գաբրիել Մարտինելին հավասարեցրեց հաշիվը, բայց 84-րդ րոպեին Սեզար Ասպիլիկուետան կրկին առավելությունը թեքեց «կապույտների» կողմը։ Թվում էր, թե «զինագործների» համար պարտությունն անխուսափելի է, բայց 87-րդ րոպեին Էկտոր Բելերինը միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, «Չելսին» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» 30 միավորով 10-րդն է։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000