Որոնել
Արխիվ
21.01.2020  21:31

Մբապեն՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին. «Մրցաշրջանի վերջում կտեսնենք...»

ՊՍԺի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ Այդ մասին հաղորդում է Get Spanish Football News-ը։

«Այժմ հունվար է։ Ինչպե՞ս կարող եմ պատասխանել այդ հարցին։ Դա բոլորը կքննարկեն, բայց այն ՊՍԺ-ին օգուտ չի բերի։ Այժմ ես Փարիզում եմ և բոլոր մտքերս կապված են հենց այս ակումբի հետ։

ՊՍԺ-ն օգնել է ինձ։ Եկել եմ այստեղ 18 տարեկանում, երբ դեռ սուպերաստղ չէի, բայց տաղանդավոր էի։ Այժմ, արդեն, սուպերաստղ եմ։ Պետք է կենտրոնանամ թիմի ելույթների վրա, իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք․․․»,- ասել է ֆրանսիացին։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Մբապեն մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 21 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000