Որոնել
Արխիվ
20.01.2020  19:46

Հաշվետվություն՝ Խաշմանյանից, նոր ստեղծված կոմիտեներ... Կայացավ ՀՖՖ Գործկոմի նիստը

Հունվարի 20-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր Գործադիր կոմիտեի անդրանիկ նիստը։

ՀՖՖ մամուլի ծառայությունը նշում է, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրեց հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացավ քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշեց հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկեց և քվեարկությամբ հաստատեց ՀՖՖ մշտական կոմիտեների նոր ԿԱԶՄԵՐԸ:

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Հավելենք՝ օրակարգի վերջին կետով հաստատվեց ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000