Որոնել
Արխիվ
20.01.2020  15:50

ՊՍԺ-ն հաստատեց. Կավանին խնդրել է վաճառել նրա տրանսֆերը

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին մտադիր է հեռանալ թիմից:

«Հույս ունեինք, որ նա կմնա, բայց այսօր նա խնդրեց բաց թողնել նրան: Այժմ տարբերակներ ենք դիտարկում: «Ատլետիկոյից» առաջարկ ենք ստացել, սակայն այն չի համապատասխանում Էդինսոնի արժեքին: Չեմ կարծում, թե կհաջողվի նրան թիմում պահել, բայց դեռ համապատասխան առաջարկ չկա: Մենք մտադիր չէինք վաճառել ուրուգվայցուն, բայց հետևելու ենք նրա խնդրանքին, որովհետև հարգում ենք նրա ցանկությունը:

Այժմ ամեն ինչ ավելի պարզ է, հաշվի առնելով, որ ամռանը նրա պայմանագրի ժամկետը սպառվում է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ատլետիկոն» 32-ամյա ֆուտբոլիստի համար 10 միլիոն եվրո է առաջարկել: Եթե հարձակվողը ձմռանը չհեռանա ՊՍԺ-ից, ամռանն ազատ խաղացողի կարգավիճակ կստանա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000