Որոնել
Արխիվ
20.01.2020  16:19

Գոռ Մալաքյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան չի շարունակի «Ժետիսուի» կազմում:

25-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է «Արարատ-Արմենիա», որի հետ գործող պայմանագիր ունի: Այդ մասին ArmFootball.com-ին հայտնեցին երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Մալաքյանը ղազախական թիմի կազմում մասնակցեց Թուրքիայում կայացած հավաքին: Ներկայումս «Ժետիսուի» կազմում է հավաքի է մասնակցում Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ, «Ալաշկերտի» պաշտպան Հայկ Իշխանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000