Որոնել
Արխիվ
20.01.2020  11:45

Ռոնալդուն 26 րոպեով հավասարվել է Մեսսիին, բայց արգենտինացին կրկին առաջ է անցել

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղթական դուբլի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնության`«Պարմայի» դեմ խաղում (2:1): Պորտուգալացու երկրորդ գոլը 432-րդն է եղել եվրոպական թոփ-5 առաջնություններում, ինչի շնորհիվ նա հավասարվել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդին:

Այդուհանդեձ, Կրիշտիանուի այդ նվաճումը կարճ է տևել: Պորտուգալացու երկրորդ գնդակից 26 րոպե անց Մեսսին հաղթական գոլ է խփել «Գրանդայի» դեմ զուգահեռ ընթացող խաղում (1:0): Արգենտինացին 433 գոլով կրկին լավագույն ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ Մեսսին միշտ հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում, իսկ Ռոնալդուն թոփ-5 լիգաներում ներկայացրել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալ Մադրիդը»:

Ուշագրավ է, որ երկու ռբրակուներն էլ վաղուց շրջանցել են նախկին ռեկորդակիր Ջիմի Գրիվզին, ով 1950-70թթ. Անգլիայի ու Իտալիայի առաջնություններում 366 գոլ է հեղինակել:  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000