Որոնել
Արխիվ
20.01.2020  14:20

Կալաջյան. «Մեծ պատիվ է մարզվել նման մասնագետի գլխավորությամբ»

Այս օրերին «Արարատը» մարզական հավաք է անցկացնում Սոչիում, որը նախատեսված է հունվարի 14-30-ը: Երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում թիմի կիսապաշտպան Արկադի Կալաջյանը պատմել է նախապատրաստական ընթացքի մասին:

- Արկադի, ինչպե՞ս ես քեզ զգում վնասվածքից հետո և ինչպե՞ս է անցնում մարզական հավաքը:

- Հավաքը հիանալի է անցնում: Ամեն ինչ շատ լավ է կազմակերպված և բոլորը կազմ ու պատրաստ են: Թիմի ներսում մրցակցությունը շատ լուրջ է, ինչը, բնականաբար, լավ է: Ինձ լավ եմ զգում, ծունկս նորմալ է ու լիովին մասնակցում եմ մարզումներին:

- Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի՝ Իգոր Կոլիվանովը, ի՞նչ կասես նրա հետ աշխատանքի մասին:

- Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս համար մեծ պատիվ է մարզվել նման մասնագետի գլխավորությամբ: Մարզումները շատ լավ են անցնում և Կոլիվանովի մասին միայն դրականը կարող եմ ասել:

- Առաջնությունը շուտով կվերսկսվի, ըստ քեզ՝ թիմը պատրա՞ստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին:

- Աշխատանքները հիանալի են ընթանում: Մենք պատրաստ ենք լինելու մրցաշրջանի երկրորդ մասին 100 տոկոսով, վստահ եմ դրանում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000