Որոնել
Արխիվ
20.01.2020  12:32

Մարաշլյանը հաղթական գոլ է խփել Արմենիա քաղաքում (VIDEO)

Ուրուգվայի հավաքականը մեկնարկել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ընտրական փուլի B խմբում` մրցելով Պարագավայի ընտրանու հետ: Կոլումբիայի Արմենիա քաղաքում կայացած մրցավեճում «սելեսաոն» հաղթել է 1:0 հաշվով:

Միակ գոլը 48-րդ րոպեին խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Խաղավերջում 21-ամյա ֆուտբոլիստը նաև դեղին քարտ է ստացել:

B խմբի մյուս խաղում Բրազիլիան 1:0 հաշվով առավելության է հասել Պերուի նկատմամբ: Միակ գնդակը հեղինակել է Լևերկուզենի «Բայերի» ֆուտբոլիստ Պաուլինյոն: Բոլիվիան առաջին տուրը բաց է թողել: Երկորրդ տուրում Ուրուգվայը մրցելու է Բրազիլիայի հետ:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին թիմերը մասնակցում են Մ23 տարեկան ֆուտբոլիստներով, որոնց կարող են միանալ ավելի մեծ տարիքի 3 ֆուտբոլիստներ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000