Որոնել
Արխիվ
20.01.2020  10:21

ՊՍԺ-ն իր երկու ֆուտբոլիստների անսովոր գործողության շնորհիվ հաղթել է և մտել 1/8 եզրափակիչ (VIDEO)

Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակչում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Լորյանին»: Առանց պահեստայինների նստարանին մնացած Նեյմարի ու Կիլիան Մբապեի հանդես եկող փարիզցիներն առավելության են հասել 1:0 հաշվով:

Միակ գոլն 80-րդ րոպեին գրանցվել է անսովոր կոմբինացիայից հետո: Տյագո Սիլվան իրեն ոչ հատուկ կերպով բարձրից փոխանցում է կատարել և Պաբլո Սարաբիան նույնպես իր համար անսովոր` գլխի հարվածով գրավել է դարպասը:

1/8 եզրափակչում Թոմաս Տուխելի թիմը մրցելու է Լիգա 3-ը ներկայացնող «Պո»-ի հետ: Հանդիպումը նախանշված է հունվարի 29-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000