Որոնել
Արխիվ
19.01.2020  23:19

«Ռոման» առանց Մխիթարյանի առավելության հասավ հետնապահի նկատմամբ (VIDEO)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Ջենոայի» հետ և հաղթեց 3-1 հաշվով։

6-րդ րոպեին Ջենգիզ Ունդերը բացեց հաշիվը՝ առաջ մղելով հռոմեացիներին, իսկ 44-րդ րոպեին Բիրասկին դարձավ ինքնագոլի հեղինակ և հաշիվը կրկնապատկվեց։ 45-րդ րոպեին «Ջենոան» փորձառու Գորան Պանդևի օգնությամբ կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 74-րդ րոպեին Էդին Ջեկոն ձևակերպեց խաղի վերջնական արդյունքը։

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ազդրի վնասվածքի պատճառով չկար հայտացուցակում։

Այսպիսով, «Ռոման» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 14 միավորով 19-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000