Որոնել
Արխիվ
19.01.2020  19:12

«Վալենսիան» խայտառակվեց՝ խոշոր հաշվով զիջելով հետնապահին (VIDEO)

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» հետ և զիջեց 1-4 հաշվով։

7-րդ րոպեին Անտոնիո Ռայիլոն բացեց հաշիվը, 22 և 41-րդ րոպեներին Անտե Բուդիմիրն աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ, իսկ 79-րդ րոպեին Դանիել Ռոդրիգեսը ֆանտաստիկ գոլ խփեց։ 82-րդ րոպեին Ֆերան Տորեսը մեկ գոլ հետ բերեց, բայց «չղջիկներին» չհաջողվեց խուսափել խոշոր հաշվով պարտությունից։

Այսպիսով, «Վալենսիան» մնաց 31 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Մալյորկան» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 18 միավոր և փոքր-ինչ հեռացավ վտանգավոր գոտում գտնվող եռյակից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000