Որոնել
Արխիվ
19.01.2020  16:09

«Եթե հաջորդ փուլ անցնելու խնդիրն իրագործելի չլիներ, ես այստեղ չէի լինի». Նազարեթյան

Ֆուզտալի Հայաստանի հավաքականը երկու օրում երկու հանդիպում անցկացրեց Մոլդովայի ընտրանու հետ և երկուսում էլ հաղթեց, համապատասխանաբար, 3:2 և 5:1 հաշիվներով: ArmFootball.com-ի և մյուս լրատվամիջոցների հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը կիսվեց իր տպավորություններով և խոսեց ապագա ծրագրերի մասին:

- Երկու հանդիպումներում Ձեր թիմի խաղն ի՞նչ տպավորություն թողեց:

- Բնականաբար, եթե հաղթում ենք, տպավորությունները լավն են: Եվրոպայի առաջնության ընտրական փուլից առաջ այս խաղերը մեզ համար շատ լավ հնարավորություն էին, որպեսզի մեր բաց տեղերը հասկանանք: Առաջին հանդիպումը վերլուծել էինք, և մեկ օր հետո արդեն պաշտպանությունում և հարձակման գծում ավելի հաջող գործեցինք: Գոհ եմ տղաների աշխատանքից, բայց այսօրվա խաղը մի փոքր դժվարեցրեց վերջնական կազմի հարցում ընտրությունը, քանզի նրանք, ովքեր չէին խաղացել, այս խաղում իրենց շատ լավ դրսևորեցին: Դա մարզչի համար հաճելի դժվարություն է:

- Նշեցիք, որ Առաջին մրցավեճում բացթողումներ նկատեցիք պաշտպանությունում և հարձակման գծում: Ինչպե՞ս էր այն արտահայտվում:

- Օրինակ, հարձակման ժամանակ մենք բազմաթիվ գոլային պահեր չէինք օգտագործել: Երկրորդ խաղի առաջին կեսում նույն խնդիրը կար, սակայն ընդմիջումից հետո այն շտկվեց:

- Կայի՞ն ֆուտբոլիստներ, ովքեր այս խաղերի ընթացքում ստիպեցին, որ իրենց մասին ավելի լավ տպավորություն ձևավորվի կամ առանձնացան:

- Ես երբեք չեմ առանձնացնում ինչ-որ մեկին: Բոլորն էլ լավ խաղացին, լավ աշխատեցին: Ֆուտբոլիստ կա, որի աշխատանքն այդքան էլ չի երևում, սակայն մենք այն տեսնում ենք: Դժվար է լինելու Բելգիա մեկնելուց առաջ նրանցից 14 ֆուտբոլիստ ընտրելը: Միայն թե Աստծո կամքով վնասվածքներ չլինեն:

- Բրազիլացի Վիտինյոն նախորդ խաղում լուրջ վնասվածք ստացավ և այսօր հենակներով էր տեղաշարժվում: Նա ե՞րբ կապաքինվի:

- Վնասվածքը ծանր է, բայց բժիշկները հուսադրում են, որ մինչև մրցաշարը կբուժվի: Եթե ոչ, փոխարինող կգտնենք:

- Թիմի առջև ի՞նչ նպատակ է դրված:

- Խմբային փուլը հաղթահարել:

- Ըստ Ձեզ, դա որքանո՞վ է իրատեսական:

- Եթե իրատեսական չլինի, ես այդ գործում չեմ լինի: Եթե խնդիրը լուծելի չլիներ, ես այստեղ չէի լինի:

 

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական աաջին փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է B րտեղ նրա մրցակիցներն են Բելգիան, Չեռնոգորիան և Շոտլանդիան: Մրցաշարը կայանալու է Բելգիայում, և մեկնարկելու է հունվարի 29-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000