Որոնել
Արխիվ
19.01.2020  00:51

Լոպետեգին` «Ռեալի» դեմ խաղում մրցավարության մասին. «Սա խայտառակություն է, ամեն անգամ նույնն է»

«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խիստ դժգոհ է եղել Մադրիդի «Ռեալ» դեմ արտագնա խաղում (1:2) մրցավարների աշխատանքից:

Ընդմիջման ազդանշանից հետո, թունելում իսպանացին դիմել է անդալուզցիների մարզական տնօրեն Մոնչիին և բղավել. «Սա խայտառակություն է, խայտառակություն: Ամեն անգամ նույնն է»:

Լոպետեգին դժգոհ է եղել, որ մրցավարները տեսակրկնություն դիտելուց հետո չեղարկել են Լյուկա դե Յոնգի գոլը: Հոլանդացին աչքի է ընկել անկյունայինի խաղարկման ժամանակ, սակայն մրցավարը որոշել է, որ մինչև այդ Նեմանյա Գուդելը փակել է Էդեր Միլիտաոյի ճանապարհը:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Լոպետեգին գլխավորում էր հենց մադրիդյան թիմը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000