Որոնել
Արխիվ
18.01.2020  23:13

Տիկինիզյանը ժամանակավորապես հեռացել է ԲԿՄԱ-ից, բայց մնացել է Ռուսաստանում

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանը կարիերան շարունակելու է Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (ФНЛ):

Sport24.ru-ն տեղեկացնում է, որ նա մինչև ամառ վարձակալությամբ խաղալու է «Ավանգարդի» կազմում: Այդ ակումբն իրավունք չի ունենա հետագայում գնել ամբողջ տրանսֆերը:

20-ամյա ֆուտբոլիստն արդեն մեկնել է Սոչի, որտեղ «Ավանգարդը» հավաք է անցկացնում:

ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանի երկու խաղի է մասնակցել: «Բանակայինների» երիտասարդական թիմի կազմում նա 15 խաղում 9 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000