Որոնել
Արխիվ
18.01.2020  22:26

Քամբեքների տուր. Դրամա Մանչեսթերում, «Արսենալը» չտպավորեց, «Վուլվերհեմփթոնը» հիացրեց (VIDEO)

Անգլիայի առաջնության 23-րդ տուորւմ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ չի կարողացել հաղթել «Կրիսթալ Փելասին»: «Քաղաքայիններն» ամբողջ խաղի ընթացքում ճնշող առավելություն են ունեցել, սակայն լոնդոնցիները դարպասին կատարած 3 հարվածով երկու գոլ են խփել: Ընդմիջումից առաջ հյուրերին առաջ է մղել թիմի նորեկ Ջենկ Թոսունը: Միայն 82-րդ րոպեին է Սերխո Ագուերոն կարողացել պատասխան գոլը խփել, իսկ ևս հինգ րոպե անց առաջ մղել իր թիմին: Պեպ Գվարդիոլայի թիմը մոտ է եղել կամային հաղթանակին, սակայն 90-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ է դարձել Ֆերնանդինյոն:

«Մանչեսթեր Սիթին» 48 միավորովո երկրորդ տեղում է, իսկ Ռոյ Հոջսոնի թիմը 30 միավորով` 9-րդ:

«Արսենալը» սեփական հարկի տակ նույնպես բաց է թողել հաղթանակը: «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ մրցավեճն ավարտվել է 1:1 հաշվով: 45-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Գաբրիել Մարտինելին, սակայն 83-րդ րոպեին Ջոն Ֆլեկը պատասխան գոլն է խփել:

Միկել Արտետայի թիմը 29 միավորով 10-րդ տեղում է, իսկ «Շեֆիլդը» 33 միավորով` 7-րդ:

Գերկամային հաղթանակ է տոնել «Վուլվերհեմփթոնը»: «Գայլերը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջելիս են եղել «Սաութհեմփթոնին», սակայն երկրորդ կեսում խփած երեք գոլի շնորհիվ հաղթել են: «Սրբերի» կազմում աչքի են ընկել Յան Բեդնարեկը և Շեյն Լոնգը: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռուլ Խիմենեսը, մեկ անգամ աչքի է ընկել Պեդրո Նետուն, իսկ Ադամա Տրարոեն երկու գոլային փոխանցում է կատարել:

«Վուլվզը» 34 միավորով բարձրացել է վեցերորդ տեղ, իսկ «Սաութհեմփթոնը» 28 միավորով մնացել է 12-րդ տեղում:

Մյուս խաղերում գրանցված արդյունքները.

«Բրայթոն» – «Ասթոն Վիլա»` 1:1

«Վեսթ Հեմ» - «Էվերթոն»` 1:1

«Նորվիչ» – «Բորնմութ»` 1:0: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000