Որոնել
Արխիվ
18.01.2020  20:58

Հոլանդի ֆանտաստիկ նորամուտը «Բորուսսիային» գերկամային հաղթանակ պարգևեց (VIDEO)

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում տպավորիչ խաղ է կայացել «Աուգսբուրգի» և Դորտմունդի «Բորուսսիայի» միջև: Լուսիեն Ֆավրի թիմը հաղթել է 5:3 հաշվով:

Հանդիպման ընթացքում դորտմունդցիները հաշվի մեջ զիջելիս են եղել 0:2 և 1:3 հաշվով, սակայն կարողացել են հաղթանակ կորզել թիմի նորեկ Էրլինգ Հոլանդի շնորհիվ:

Նորվեգացին փոխարինման մտնելուց երեք րոպե անց կրճատել է հաշիվը, այնուհետև Ջեյդոն Սանչոն այն դարձրել է 3:3: Խաղավերջում Հոլանդը ևս երկու գոլ է խփել` ձևակերպելով հեթ-տրիկ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ֆլորիան Նիդերլոհները, մեկ անգամ էլ գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Մաքս Ռիխտերը: Հյուրերի առաջին գոլը խփել է Յուլիան Բրանդտը:

«Բորուսսիան» վաստակել է 33 միավոր և բարձրացել չորրորդ տեղ: «Աուգսբուրգը» 23 միավորով 10-րդ հորիզոնականում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000