Որոնել
Արխիվ
17.01.2020  14:33

«Ալաշկերտը» հերքեց, որ իր առաջատարը հեռացել է թիմից

«Ալաշկերտի» հարձակվող Գուստավո Մարմենտինիի վերաբերյալ երկու իրարամերժ տեղեկություն է ստացվել: Ինդոնեզիայի «Բարիտո Պուտերան» իր պաշտոնական կայքով հայտարարել է, որ բրազիլացին տեղափոխվել է այդ ակումբ:

Այնուամենայնիվ, երևանյան ակումբը հերքում է այդ տեղեկությունը: Հայաստանի գավաթակրի մամուլի ծառայությունից ArmFootball.com-ին հայտնեցին, որ 25-ամյա ֆուտբոլիստը երկու օրից պետք է միանա թիմին:

«Ալաշկերտից» նաև մեզ հայտնեցին, որ Մարմենտինին լիարժեք պայմանագիր ունի (վարձավճարով չէ) ակումբի հետ, և միայն նրանց թույլտվությամբ (տրանսֆերի վաճառքով) կարող է հեռանալ:  

Ընթացիկ մրցաշրջանում Մարմենտինին դարձել է «Ալաշկերտի» առաջատարը: Նա 16 խաղում 10 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել, այդ թվում 2 գոլ ու 2 գոլային փոխանցում Եվրոպա լիգայում:

Հատկանշական է, որ «Բարիտո Պուտերան» 10 նորեկների թվում է նշել նաև «Արարատի» ու «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Ալեքսանդր Ռակիչին, ով 2019 թվականին խաղում էր ինդոնեզական այլ թիմում` «Մադուրա Յունայթեդում»: Լիգա 1-ի նախորդ առաջնությունում «Բարիտոն» գրավել է 13-րդ տեղը:

 

Թարմացում. Ինդոնեզական ակումբը պաշտոնական կայքից ջնջեց Մարմենտինիի տեղափոխության մասին հատվածը: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000