Որոնել
Արխիվ
17.01.2020  12:42

Երկիշխանություն Հայաստանի շախմատի առաջնությունում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 80-դր առաջնությունում կայացավ 5-րդ տուրը։ Մրցաշարի առաջատար Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Արամ Հակոբյանի հետ։ Ռոբերտ Հովհաննիսյանը կարևոր հաղթանակ տոնեց գործող չեմպիոն Արման Փաշիկյանի նկատմամբ և միավորոներով հավասարվեց առաջատար Սամվել Տեր-Սահակյանին։ Հայկ Մարտիրոսյանը առավելության հասավ Արման Միքայելյանի նկատմամբ, իսկ Շանթ Սարգսյան – Զավեն Անդրիասյան և Մամիկոն Ղարիբյան – Հովհաննես Գաբուզյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

5-րդ տուրից հետո աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը։ Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը և Մամիկոն Ղարիբյանը 2,5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները։ Արման Միքայելյանը վաստակել է 2, Հովհաննես Գաբուզյանը՝ 1 միավոր։

Կանանց 75-րդ առաջնությունում նույնպես կայացավ 5-րդ տուրը։ Տուրի երկու կենտրոնական պարտիաներում 4 առաջատարները մրցում էին միմյանց դեմ։ Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց Նարե Առաքելյանի նկատմամբ, մյուս առաջատարների՝ Սուսաննա Գաբոյանի և Աննա Խաչատրյանի, պարտիան ավարտվեց հաշտությամբ։ Մարիա Կուրսովան հաղթանակ տոնեց Սիրանուշ Ղուկասյանի նկատմամբ, Մարիամ Ավետիսյանը հաղթեց Թերեզա Ամբարջյանին, իսկ Աստղիկ Հակոբյանը հաղթեց Վերոնիկա Խաչատարյանին։

4-րդ տուրից հետո Մարիա Գևորգյանը 4 միավորով սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը։ Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը 3,5-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000