Որոնել
Արխիվ
16.01.2020  19:19

«Հենց նրանք են անբարոյականի տղաները». «Ատալանտայի» մարզիչը՝ ակումբի երկրպագուներին

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ատալանտան» 1-2 հաշվով զիջել է «Ֆիորենտինային»։ 

Այդ խաղի ընթացքում պարտվող թիմի երկրպագուները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինիի հասցեին, ով խաղից հետո արտահայտվել է հետևյալ կերպ․

«Երկրպագուներն ամբողջ հանդիպման ընթացքում իմ մասին երգեր էին երգում։ Ինձ անվանում էին անբարոյականի տղա։ Այդ նրա՞նք են ինձ անվանում անբարոյականի որդի։

Իմ մայրը պատերազմի միջով է անցել, որպեսզի նրանք խոսքի ազատություն ունենան և նրանք ազտությունն օգտագործում են նման մեթոդո՞վ։ Այնպես որ՝ ո՛չ, հենց նրանք են անբարոյականի տղաները»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Այդ խոսքերից հետո մարզչին աջակցել է «Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին՝ քննադատելով երկրպագուներին։

«Գասպերինին շատ ճիշտ արձագանք է տվել։ «Ատալանտան» աջակցում է նրան։ Երկրպագուները հասան հատակի մակարդակին։ Նրանց պահվածքը շատ անպարկեշտ էր։ Նույնիսկ հեռուստացույցով էր լսվում, թե ինչ են նրանք երգում»,- ասել է Պերկասին։

Հիշեցնենք, որ Գասպերինիի գլխավորությամբ թիմին նախորդ մրցաշրջանում հաջողվել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել, ինչից հետո՝ դուրս գալ ՉԼ-ի բարդ խմբից, որը պատմական ցուցանիշ դարձավ ակումբի համար։ Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտան» 19-րդ տուրից հետո վաստակել է 35 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000