Որոնել
Արխիվ
16.01.2020  15:58

Դե Բրյունե, Ազար, թե՞ Լուկակու. հայտնի է Բելգիայի լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Էդեն Ազարը ճանաչվել է 2019 թվականի Բելգիայի լավագույն ֆուտբոլիստ:

29-ամյա ֆուտբոլիստը երրորդ տարին աընդմեջ է ստացել մրցանակը, հայտնում է HLN-ը:

Ազարը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, բայց տեսահաղորդագրություն է ուղարկել:

Նշենք, որ լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Կևին դե Բրյունեն («Մանչեսթեր Սիթի») և Ռոմելու Լուկակուն («Մանչեսթեր Յունայթեդ»/«Ինտեր»):

Հիշեցնենք, որ տարվա առաջին կեսն Ազարն անցկացրել է «Չելսիում», որի հետ դարձել է Եվրոպա լիգայի չեմպիոն և մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000