Որոնել
Արխիվ
16.01.2020  17:03

Պաշտոնական. Փորձառու լեգիոները տեղափոխվեց «Ուրարտու» (PHOTO)

 «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Երևանցիները պայմանագիր են ստորագրել ռուս կենտրոնական պաշտպան Եվգենի Օսիպովի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Օսիպովն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսաստանում: Հանդես է եկել Պրեմիեր լիգան ներկայացնող  «Մորդովիա», «Ուֆա», Տուլայի «Արսենալ», «Օրենբուրգ» ակումբներում: 2010 և 2011 թվականներին ընդգրկվել է Ռուսաստանի ազգային լիգայի լավագույն ֆուտբոլիստների եռյակում:

33-ամյա ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է Էստոնիայի բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող՝ «Լեվադիա» ակումբը, որի կազմում նա դարձել է Էստոնիայի փոխչեմպիոն։ Նախորդ մրցաշրջանում ռուս կենտրոնական պաշտպանն անցկացրել է 34 հանդիպում ու դարձել 7 գոլի հեղինակ։

««Ուրարտու» տեղափոխվելն ինձ համար նոր մարտահրավեր է։ Առաջին տպավորություններս շատ դրական են։ Եկել եմ լավ ակումբ, որն ունի շատ լավ ենթակառուցվածքներ։ Ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Թիմից տպավորություններն էլ լավն են, բավականին տաղանդավոր ֆուտբոլիստներ են հավաքված, ամեն ինչ կանեմ՝ ինձ լավագույնս դրսևորելու համար»,- ակումբի կայքի հետ զրույցում նշել է ռուս պաշտպանը:

«Ուրարտուի» կազմում Եվգենի Օսիպովը հանդես կգա 19 համարի խաղաշապիկով:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000