Որոնել
Արխիվ
16.01.2020  16:44

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հայտնի է օրը, երբ ՀՀ քաղաքացի ֆուտբոլիստները Ռուսաստանում լեգիոներ չեն համարվի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկների (Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան) մարզիկները 2020 թվականի հուլիսի 1-ից Ռուսաստանում չեն համարվելու լեգիոներներ: Ռուսաստանը նույնպես ԵԱՏՄ անդամ է:

Այդ հրամանը տրվել է այսօր` Ռուսաստանի սպորտի նախարարության կողմից: Հատուկ նշված է, որ այն վերաբերվում է նաև ֆուտբոլին, տեղեկանում ենք sport-express.ru-ից:

Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ընթացիկ առաջնությունում ակումբ իրավունք ունի միաժամանակ խաղադաշտ դուրս բերել առավելագույնը 6 լեգիոներ: Հաջորդ մրցաշրջանից սահմանափակումը փոխվելու է և գործելու է մրցաշրջանի հայտի վրա: Թիմերը կարող են հայտավորել առավելագույնը 8 լեգիոներ (8+17), իսկ Առաջին դիվիզիոնում (ФНЛ)` 4 լեգիոներ:

Հաջորդ մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները լեգիոներ չեն համարվի և հայտավորման հնարավորություն ունեցող 17 ռուս խաղացողների կարգավիճակից կունենան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000