Որոնել
Արխիվ
16.01.2020  11:54

Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա… UEFA eEURO 2020-ի վիճակահանության արդյունքները

Կայացել է UEFA eEURO 2020-ի (կիբերֆուտբոլ) որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանն ընդգրկվել է J խմբում, որտեղ մրցակիցներն են՝ Բելգիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Խորվաթիայի ներկայացուցիչները:

Խմբային փուլի խաղերը կայանալու են մարտ-մայիս ամիսներին: Թիմերը միմյանց մեջ երկուական խաղ կանցկացնեն (մեկը մեկի դեմ):

Եզրափակիչ փուլ են դուրս գալու խմբերի հաղթողները և մյուս լավագույն 6 թիմերը:

2019 թվականի վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպեց Հայաստանի կիբերֆուտբոլի առաջնություն, որի հաղթողները ներկայացնելու են Հայաստանի հավաքականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000