Որոնել
Արխիվ
16.01.2020  02:16

ՊՍԺ-ն շարունակում է առաջ սլանալ. այս անգամ զոհը «Մոնակոն» էր (VIDEO)

Լիգա 1-ի 19-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մոնակոյի» հետ և հաղթեց խոշոր՝ 4-1 հաշվով։

24-րդ րոպեին Կիլիան Մբապեն առաջ մղեց հյուրերին, իսկ առաջին կեսի ավելացված 2-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ հաջող իրացնելով 11 մետրանոցը։ 72-րդ րոպեին Պաբլո Սարաբիան հաշիվը դարձրեց խոշոր, 81-րդ րոպեին Տիմուե Բակայոկոն մեկ գոլ հետ բերեց, բայց հիմնական ժամանակի ավելացված 1-ին րոպեին Մբապեն դուբլ ձևակերպեց՝ վերջակետ դնելով խաղին։

Այսպիսով, Տոմաս Տուխելի թիմը վաստակեց 49 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Մարսելին» գերազանցելով 8 միավորով։ «Մոնակոն» 29 միավորով 9-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000