Որոնել
Արխիվ
15.01.2020  18:56

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նապոլին» նոր կիսապաշտպան ունի

«Նապոլին» «Սելտայից» ձեռք բերեց կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկային, հաղորդում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Նեապոլցիները 25-ամյա խաղացողի համար վճարել են 20 մլն եվրո։ Եվս 4 մլն իսպանական ակումբը կարող է ստանալ բոնուսների տեսքով։ Այդ մասին տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Սլովակ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Նա կստանա տարեկան 1,8 մլն եվրո աշխատավարձ։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լոբոտկան 17 հանդիպում է անցկացրել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000