Որոնել
Արխիվ
14.01.2020  13:40

Տիգրան Բարսեղյանի ապագա թիմը նոր գլխավոր մարզիչ ունեցավ (PHOTO)

«Աստանան» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Միխալ Բիլեկին նշանակելու մասին: 2019 թվականին չեխը գլխավորում էր Ղազախստանի հավաքականը:

Նա փոխարինել է Ռոման Գրիգորչուկին, ով թիմին դարձրել է Ղազախստանի չեմպիոն, դուրս բերել Եվրոպա լիգայի խմբային փուլ, որտեղ «Աստանան» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Բիլեկը հայտնի է նաև Չեխիայի հավաքականի, Պլզենի «Վիկտորիայի», «Սպարտայի» և Թբիլիսիի «Դինամոյի» հետ աշխատանքով: Չեխիայի հավաքականի հետ նա հասել է Եվրոպայ առաջնության քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Աստանայի» հետ պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն ակումբը դեռ պաշտոնապես չի հաստատել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000