Որոնել
Արխիվ
13.01.2020  20:16

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Իրանում

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Փեյքան» ակումբում: Այդ մասին հաղորդում է իրանական մամուլը:

Հայրապետյանը ներկա պահին հանդիսանում է Երևանի «Ուրարտուի» ֆուտբոլիստ: Համաձայն աղբյուրի՝ նա արդեն բուժզննում է անցել իր նոր թիմի համար և շուտով պայմանագիր կկքնի:

Նշենք, որ Իրանի ընթացիկ առաջնությունում «Փեյքանը» 16 թիմերի պայքարում ընթանում է 14-րդ տեղում, վտանգավոր գոտուց թիմին բաժանում է 3 միավոր, ընդ որում բաց թողած գոլերի քանակով թիմը վատագույն երկրորդ ցուցանիշն ունի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000